Ադրբեջանցիները ՀՀ արևելյան ուղղությամբ կիրառել են հրետանի և ԱԹՍ. կան վիրավորներ

Այսօր, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասի հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներն օգտագործել են նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։

Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը խոստանում է պարբերաբար հանդես կգալ հաղորդագրություններով։

Պաշտոնական Բաքուն հայտնել է, որ Քարվաճառի ուղղությամբ կորուստ ունեն։ Սպանվել է ժամկետային զինծառայող Նազարով Այազ Ազեր օղլուն։

Համաձայն ավանդույթի Բաքուն «ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը դնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ժամը 15։15-ի սահմաններում կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով մեկ զինծառայող ստացել էր միջին ծանրության հրազենային վիրավորում։

Դիտումների քանակը: 4237
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին