Արցախի սահմանում ադրբեջանական զինուժն այսօր կրակ է բացել. հայկական կողմն ունի մեկ վիրավոր։ Այդ մասին հաղորդում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից։
«Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Թողնել պատասխան