Ադրբեջանը կրակել է սահմանի արևմտյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ

Այսօր, ժամը 13։10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը նաև ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ։ Այդտեղ տեղակայված դիրքերից թշնամին կրակել է` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։

Դիտումների քանակը: 4154
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին