Ադրբեջանը ԼՂ բնակիչների հետ չի կարող անել ինչ ուզում է. Քոքս

թինի քոքս

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ չի կարող անել ինչ ուզում է։ Այդ մասին նշել է ԵԽԽՎ ղեկավար Թինի Քոքսը։

«Բոլորը գիտակցում են, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Այն անկլավ է, որտեղ մեծ թվով հայ բնակչություն կա: Բայց դա Ադրբեջանի ղեկավարությանը իրավունք չի տալիս այդ քաղաքացիների հետ անել ինչ ուզում է: Եվ Լաչինի միջանցքի շրջափակումը կարող է հանգեցնել հսկայական աղետի հազարավոր մարդկանց համար, որոնք կախված են Հայաստանի հետ այս միջանցքից»,- հայտնել է Քոքսը։

Միջանցքը փակ է, և դրանով Ադրբեջանը խախտում է իր պարտավորությունները։ Ուստի ԵԽԽՎ-ն վճռականորեն պահանջել է Բաքվից կատարել իր պարտավորությունները և անհապաղ բացել միջանցքը։

Դիտումների քանակը: 3760
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին