Ադրբեջանը Սոթքի հատվածում ռազմական տեխնիկա և անձնակազմ է կուտակում. ՀՀ ՊՆ

ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈւ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ»,- հավելել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶՈւ-ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

Հավելենք նաև, որ ՀՀ ՊՆ հայտնել է, որ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում` ասելով, թե իբր ՀՀ ԶՈւ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում:

Դիտումների քանակը: 3930
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին