Կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են. ԱՀ ՔԿ

Նախագահական

Արցախի Հանրապետության նախագահական նստավայրի ուղղությամբ կրակոցներ արձակած երկու անձինք կալանավորվել են։ Այդ մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։

«Նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքով ենթադրյալ հանցագործություն կատարած և ձերբակալված 1981, 1983 թվականներին ծնված կասկածյալները որպես մեղադրյալ են ներգրավվել և նրանց մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանություն, որը զուգորդվել է բացահայտ ցինիզմով) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)»,- նշված է հայտարարության մեջ:

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը:

Աղբյուրը հայտնում է, որ նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ օգոստոսի 28-ին, ժամը 03:05-ի սահմաններում, Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում կրակոցներ էին հնչել, հարուցվել էր քրեական գործ։

Հանցագործության կատարման կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի 1983թ և Ասկերանի շրջանի 1981թ. ծնված բնակիչները ձերբակալվել էին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտումների քանակը: 3764
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին