Ունենք 2 զոհ և 1 վիրավոր. ՀՀ ՊՆ

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: Այդ մասին հայտնում եբ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Սոթքի հատվածում կրակոցների հետևանքով երեք ադրբեջանցի զինծառայողների վիրավորվելու փաստը։

Դիտումների քանակը: 3815
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին