Ինյարիտուն կոչ է անում Ադրբեջանին հեռանալ Հայաստանի օկուպացրած տարածքներից

Screenshot_20221203-151624_Twitter

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն իր թվիթերյան միկրոբլոգից տեսաուղերձով է հանդես եկել։

Վերջինս այցելել է Սոթք և տեսաուղերձով ցույց տվել Ադրբեջանի վայրագությունների հետևանքները։ Պատգամավորը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, հեռանալ Հայաստանի օկուպացրած տարածքներից։

Ինյարիտուն կոչ է անում Ադրբեջանին հեռանալ Հայաստանի օկուպացրած տարածքներից

«Մենք գտնվում ենք Սոթքում (Հայադտան) և այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի և հարյուրավոր տների ավերման։

Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը գործել և ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, միջազգային մարդասիրական իրավունքը և հեռանալ հայկական հողից», — նշել է Ինյարիտուն։

Դիտումների քանակը: 3872
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին