Ադրբեջանը վերադարձրել է մեկ գերի

maxresdefault

Ադրբեջանական մամուլը հղում կատարելով երկրի ՊՆ-ին հայտնում է, որ հունիսի 8-ին ձերբակալված ՀՀ ԶՈւ զինծառայող Արթուր Քաթանյանը ոչ թե սադրանքի համար է մուտք գործել «Ադրբեջանի տարածք», այլ մոլորվել է:

Աղբյուրը պնդում է, որ շփոթմունքն առաջացել է այն պատճառով, քանի որ առաջին հարցաքննության ժամանակ զինծառայողն իրեն կասկածելի է պահել և սխալ պատասխաններ է տվել։ Դա էլ հանգեցրել է այն մտքին, որ նա եղել է ՀՀ ԶՈւ դիվերսիոն խմբի անդամ։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ ներկայում Արթուր Քարթանյանն արդեն վերադարձվել է հայկական կողմին։

ՀՀ պաշտպանության նախարարությունը զինվորի վերադարձի մասին հայտարարություն չի տարածել։ ՊՆ-ն միայն տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։

Դիտումների քանակը: 4139
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին