Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գրքի հեղինակ՝ լեհ իրավաբան և քաղաքական գործիչ Տոմաշ Լեխ Բուչեկն օգոստոսի 22-ին վրաերթի է ենթարկվել Գերմանիայում: Այդ մասին հաղորդագրություն է տարածվել Տոմաշ Լեխ Բուչեկի պաշտոնական ֆեյսբուքյան սոցիալական ցանցից։
Նշվում է, որ Բուչեքին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը եղել է 21-ամյա Թուրքիայի քաղաքացի: Տոմաշը տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:
Նշվում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին իր գրքի հրատարակումից հետո Բուչեկը բազմիցս սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։
Բացի այդ 2021 թվականի սկզբին Բուչեկը հայտարարել է, որ Բաքուն իրեն առաջարկել է 50,000 ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գիրք չհրապարակելու համար: Այս աղմկահարույց հայտարարությունը Բուչիչն արել է իր ֆեյսբուքյան էջում: Նա նաև տեղադրել է սքրինշոթ, որն ապացուցում է կաշառքի փորձը:
«Նախագահ Ալիևը հավանաբար լսել է իմ հրապարակման մասին: Ես առաջարկ ստացա 50 000 ԱՄՆ դոլարի դիմաց չհրապարակել Արցախում/Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները: Իմ պատասխանը Բաքվին. ԱԶԱՏԵՔ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ»,- հայտարարել է քաղաքական գործիչը:
Թողնել պատասխան