Աղջկա զգեստներով տղամարդիկ ոստիկաններին մարմնական վնասվածքներ են հասցրել(տեսանյութ)

xw_1009318

Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 14-ին, ժամը  16․30-ից սկսած Ոստիկանության կենտրոնական բաժնում մի քանի րոպե մեկ հեռախոսազանգեր էին ստանում։ 

Մի քաղաքացի հայտնում էր, որ իրեն “Կոմայգում” հարվածել են, մյուս ահազանգով խնդրում էին ոստիկան ուղարկել “Շիրակ” հյուրանոց, հաջորդ ահազանգով ասում էին, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա՝ դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ։ Մեկ ուրիշն էլ նշում էր, որ “Աստորիա” հյուրանոցի մոտ իր ընկերուհու վրա են հարձակվել։

Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տարածքում պարզեց,որ ըստ զանգահարողների հայտարարություններին նրանք համասեռամոլներ են և նրանց հարվածել է մի քաղաքացի, ում ոստիկանները մարմնական վնասվածք պաճառելու կասկածով բերման ենթարկեցին ոստիկանություն։

“Այդպես կոչված տուժված կողմը իմանալով, որ կասկածյալին բերման են ենթարկում ոստիկանության կենտրոնական բաժին,  հավաքվեցին ոստիկանության դիմաց, իսկ կասկածյալին բերելու պահին քաշքշուկ սկսեցին։ Իրավիճակը սրվեց, երբ բարձրաձայն հայհոյանքներից վրդովված դուրս եկան հարակից տների բնակիչները”-նված է հայտարարության մեջ ։

Ոստիկանության ծառայողները փորձեցին հանդարտեցնել նրանց, սակայն ցավոք ոստիկանների հանդուրժողականությունը համարժեք չգնահատվեց և առաջին հայացքից կանայք, սակայն իրականում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար։

Այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության 2 ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվեց հիվանդանոց։ Ոստիկանները կարգի հրավիրեցին բաժին ներխուժածներին։ Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը՝ դավիթաշենցի 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյան և երևանցի Մարատ Կիրիլյուկ։

Այս ամենը բնականաբար օրենքի շրջանակում իրավական հետևանքներ ունեցավ՝ նշանակվել են հետաքննություններ, նախապատրաստվում են նյութեր։

 

Դիտումների քանակը: 4796
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին