Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր

2082109

Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 11:35-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբ է տեղադրում:

Ժամը 12:23-ին տեղեկություն են ստացել, որ շենքում գտնվող անձանց արդեն տարհանում են: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները մեկնել են դեպքի վայր:

Ժամը 13։00-ին   պահպանության գնդի հրամանատարը «Ազատություն» TV-ի  ուղիղ եթերում հայտնեց, որ ահազանգը կեղծ էր։

Դիտումների քանակը: 5127
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին