ԱՀ կառավարության անպատասխանատու հայտարարությունները

hayk-xanumyan

Աջակցության ծրագրերն աշխատեք ուղղել տեղահանված համայնքների այն բնակիչներին, որոնք այժմ բնակվում են Արցախում,

Զերծ մնացեք ՀՀ տարածքում այն բնակիչներին աջակցելուց, որոնց բնակավայրերը թշնամու վերահսկողության տակ չեն (բացառություն կարող են կազմել վիրավորների և զոհվածների ընտանիքները): Այդ մասին դիմելով Արցախի տեղահանված բնակչության հետ աշխատող հումանիտար կազմակերպություններին և կառույցներին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Հայկ Խանումյանը ։

Բնակչության շրջանում բուռն քննարկումների առարկա է դարձել այդ հայտարարությունը։ Բնակիչների ահազանգերից կարելի է առանձնացնել այն դեպքերը, որ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված բնակավայրերի քաղաքացիներն Արցախում մնալու տեղ չունենալու պատճառով չեն կարողանում վերադառնալ հայրենիք։ Խանումյանի հայտարարության մեկնաբանությունների հատվածը ոչ բոլորի համար է հասանելի։ Սակայն խմբագրությունը ստանում է բազում ահազանգեր, որ ԱՀ կառավարության անպատասխանատու հայտարարությունների պատճառով, սեփականություն կորցրած քաղաքացիները, փաստորեն, զրկվում են ցանկացած օգնություն ստանալու հնարավորությունից, քանի որ ԱՀ տեղափոխվելու դեպքում նրանք ապահովված չեն լինելու բնակության վայրով, բայց զրկվելու են ՀՀ-ում իրենց տրամադրված ապաստարաններից։ Հարկ է նշել, որ վերադարձաձ բնակիչները դատապարտված են լինում օրերով թափառելով Ստեփանակերտի փոխոցներում ժամանակավոր կացարան որոնել, իսկ հաջողության դեպքում կառավարությունը փոխհատուցում է հիմնականում այդ տարածքի վարձակալության միայն մի մասը։

Բացի դրանից որոշ քաղաքացիներ նշում են իրենց Արցախ վերադառնալու անհնարինության մասին, քանի որ չեն ցանկանում իրենց երեխաներին արժանացնել պատանդների բախտի։

Դիտումների քանակը: 4608
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

2 պատասխան “ԱՀ կառավարության անպատասխանատու հայտարարությունները”-ին

  1. анаида
    1

    как будет решатся проблема беженцев 1988-90 гг,почему не решить и этот вопрос

  2. 2

    надеюсь что вы дадите конкретный ответ,и хотела бы обратится к АРАИКУ АРУТЮНЯНУ ОТ СВОЕГО ИМЕНИ И НАПОМНИТЬ ЕМУ ЧТО ОБЕЩАНИЯ ДАННЫЕ ПРИ 30 ЧЕЛ,АУДИТОРИИ МНЕ, ДО СИХ ПОР ОСТАЮТСЯ НЕ ИСПОЛНЕННЫМИ
    НАПОМНЮ ЧТО ДО ВЫБОРОВ В ПРЕЗИДЕНТЫ В ЯНВАРЕ 2020 ГОДА БЫЛО СОБРАНИЕ БЕЖЕНЦЕВ1988-90 Г,ГДЕ САМ А,АРУТЮНЯН РАССКАЗЫВАЛ О СВОИХ ПРОЕКТАХ ГДЕ МЫ ЕГО ВНИМАТЕЛЬНО СЛУШАЛИ, КАК ОН НАМ ОБЕЩАЛ ОБЕСПЕЧИТЬ КВАРТИРАМИ,Я ЗАДАЛА ЕМУ ВОПРОС КАСАЮЩИЙСЯ ЛИЧНО МОЕЙ СЕМЬИ ПОКАЗАЛА ДОКУМЕНТЫ И ПРОЧИЕ ДАННЫЕ,ГДЕ ОН ПРИ 30 ЧЕЛ СИДЯЩИХ НА СОБРАНИИ ПООБЕЩАЛ МНЕ В БЛИЖАЙЩЕЕ ВРЕМЯ ПОМОЧЬ МНЕ И ОБЕСПЕЧИТЬ МОЮ СЕМЬЮ КВАРТИРОЙ,МОИ ДАННЫЕ ЗАПИСАЛ ЕГО ПРЕСС-СЕКРЕТАРЬ ВАГРАМ ПОГОСЯН

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին