Արցախի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունից 1 օր առաջվա դրությամբ ընտրակաշառքի 1 դեպք է արձանագրվել:
Օգոստոսի 31-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի կողմից ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզվել է, որ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը 2019թ. հուլիս ամսվա վերջերին ներկայացել է բնակիչներից մեկի տուն և վերջինիս առաջարկել է ընտրությունների ժամանակ քվեարկել իր օգտին՝ տալով 10.000 ՀՀ դրամ գումար:
Քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված ոստիկանության կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Թողնել պատասխան