Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` Ստեփանակերտից Մարտակերտ տանող մայրուղու ձախ կողմում` Վանքասար կոչվող ժայռի գագաթներից ամենաբարձրի վրա գտնվող 7-րդ դարի Վանքասար հայկական եկեղեցին վտանգված է։ Այդ մասին թվիթերյան իր էջից ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch)։
Աղբյուրը նշում է, որ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս եկեղեցու մոտակայքում գտնվող ծանր տեխնիկան և եկեղեցու հարևանությամբ՝ ճանապարհի եզրին տեղակայված շինությունը։
Կազմակերպությունը դիմել է ադրբեջանական իշխանություններին՝ պահանջելով բացատրել՝ ի՞նչ նպատակով են տեխնիկան և շինությունը գտնվում եկեղեցում մոտակայքում։
Թողնել պատասխան