Արցախի ԱԻՊԾ-ն հերթական անգամ պարզաբանել է Բորիս Ավագյանին աշխատանքից ազատելու հիմքերը

Բորիս Ա․

Բորիս Ավագյանին աշխատանքից հեռացնելու պատճառը պաշտոնական դիրքի չարաշահումն է և աշխատանքային էթիկայի կանոնների խախտումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԻՊԾ-ն՝ հերթական անգամ պարզաբանելու համար:

«Հարգելի հայրենակիցներ,

Ի պատասխան որոշ լրատվամիջոցների շահարկումների՝ եւս մեկ անգամ պարզաբանենք, որ Բորիս Ավագյանին աշխատանքից հեռացնելու պատճառը պաշտոնական դիրքի չարաշահումն է եւ աշխատանքային էթիկայի կանոնների խախտումը։

Բորիս Ավագյանը հանրային հարթակում խոսել է այնպիսի թեմաներից, որի հետ իր զբաղեցրած պաշտոնը բացարձակապես որեւէ կապ չունի։ Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հետ այդ թեմայով որեւէ քննարկում կամ մտքի փոխանակում չի ունեցել։ Ավելին, նույնիսկ իր ղեկավարությանը չի տեղեկացրել տվյալ միջոցառմանը իր մասնակցության մասին:

ԱԻ պետական ծառայության յուրաքանչյուր սպա ցանկացած քննարկման կամ հարցազրույցի հրավեր ընդունում կամ ասուլիս է կազմակերպում  միայն վերադաս հրամանատարության կողմից ստացած թույլտվության դեպքում։

Ի դեպ, Բորիս Ավագյանն առաջին անգամը չէ, որ ինքնուրույն հանրային հաղորդակցություն է վարում իր զբաղեցրած պաշտոնին չվերաբերող հարցերի շուրջ, ինչի վերաբերյալ ժամանակին զգուշացվել էր։

Ուստի, նա հերթական անգամ է խախտել աշխատանքային կանոնները, որի պատճառով ՆԳ նախարարի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,- նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ 2020 թվականի արցախյան պատերազմի օրերին նա կարճ ժամանակով եղել է Արցախի ԱԺ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական: Պատերազմից հետո Ավագյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ կրկին հատուկ հանձնարարությունների գծով: 2021թ․ մարտի 12-ին՝ բրիտանական «HALO Trust» ընկերության մասին կարծիք հայտնելուց օրեր անց, Ավագյանը նշանակվել է ԱՀ ԱԻՊ ծառայության տնօրենի տեղակալ՝ ռուսական խաղաղապահների հետ գերիների, անհայտ կորածների և այլ հումանիտար հարցեր համակարգելու համար։

Վերջինս Երևանում հայ ռազմագերիների վերադարձի խնդրին վերաբերող քննարկման ժամանակ մասնավորապես հայտնել էր, որ չի ընդունում ՀՀ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների այն դիրքորոշումը, թե գերիների վերադարձի համար պատասխանատու է ռուսական կողմը։ Նա նաև նշել էր, որ իր համար զարմանալի չի եղել, երբ Բաքու մեկնած ինքնաթիռը վերադարձել է դատարկ։ Ըստ նրա` այդ այցը եղել է աշխատանքային և կապ չի ունեցել գերիների վերադարձի հետ։ Հայտարարությունից ժամեր անց «Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը` Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից» հիմքով Ավագյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Հ․Գ․ Համաձայն ՌԴ ներքին գործերի նախարարության կայքի Բորիս Ավագյանը դեռ ներկայացված է հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում:

Արցախի ԱԻՊԾ-ն հերթական անգամ պարզաբանել է Բորիս Ավագյանին աշխատանքից ազատելու հիմքերը

Դիտումների քանակը: 4404
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին