Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամաններ

4bddaf82dcb87e7cccfbeccec9ccc

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամաններ և հաստատել կառավարության կադրային որոշումները:

Այդ որոշումների համաձայն ԱՀ Պաշտպանության Բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, այլ հրամանի համաձայն Լևոն Մնացականյանը նշանակվում է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակվել է Կարեն Աբրահամյանը։

Կարեն Սարգսյանը, որը ազատվել է ԱԻՆ ծառայության պետի պաշտոնից ԱՀ նախագահի հատուկ գործերով ներկայացուցիչ է նշանակվել։
Մուրադ Պետրոսյանը, որը զբաղեցնում էր այս պաշտոնը նախկինում, սեփական կամքով հրաժարվել է պաշտոնից։

Դիտումների քանակը: 7487
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Саргис Мелик-Шахназарян