Հնարավոր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչև ամսվա վերջ հանդիպեն։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք չենք բացառում, որ հանդիպումը կլինի։ Որևէ ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու, բայց մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով։ Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման։ Երեկ փոխվարչապետերն են հանդիպել, բայց երկրի ղեկավարների մասով դեռ կոնկրետ ինֆորմացիա չունենք»,– նշեց Սիմոնյանը։
Լրագրողի հարցին, թե արդյոք մինչև ընթացիկ ամսվա վերջ կարող է լինել հանդիպում, ԱԺ խոսնակն ասաց. «Հնարավոր է»։
Նա ընդգծեց, որ բոլոր կողմերը փորձում են հանդիպում կազմակերպել, սակայն հստակ որոշում դեռ չկա։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ առաջիկայում Փաշինյան-Ալիև հանդիպում չի նախատեսվում Ռուսաստանում։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 31-ին Սոչիում։
Թողնել պատասխան