Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանի նախագահին

56691383_813768632318289_8866770733448036352_n

Ապրիլի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի և երկրորդ սենատի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի: 
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը Նորին Սրբությանը ներկայացրեց Գերմանիայի և Հայաստանի Սահմանադրական դատարանների փոխգործակցությունը` բարձր գնահատելով նաև այցի ընթացքում արձանագրված արդյունքները: Պրն. Հրայր Թովմասյանը նաև ընդգծեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերակատարությունն ինչպես ազգի ինքնության պահպանման, այնպես և հայ իրավագիտության զարգացման գործում: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանի նախագահին
Այնուհետև հյուրերին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների կապակցությամբ, որոնք նպաստում են հայ և գերմանացի ժողովուրդների բարեկամական կապերի խորացմանը: Այդ առումով Վեհափառ Հայրապետը գնահատանքով արձանագրեց Սահմանադրական դատարանների միջև սերտ գործակցությունն իրավական ոլորտում:
Գարեգին Բ Հայրապետը մասնավորապես անդրադարձ կատարեց Եվրոպայում արդի իրավունքին և ՀՀ Սահմանդրությանը, որոնց ակունքներում քրիստոնեական արժեհամակարգն է` խոսելով նաև ընդհանուր առնչակցությունների մասին:
Իր հերթին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի և երկրորդ սենատի նախագահը փաստեց, որ երկու երկրների գործակցությունը իրավական դաշտում լավագույն վկայությունն է Հայաստանի և Գերմանիայի բարեկամական և սերտ հարաբերությունների մասին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց պրն. Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակությանը:

Դիտումների քանակը: 4471
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին