34-ամյա ամերիկահայ Ջեֆրի Ղազարյանը մահացավ Կալիֆոռնիայում, այն բանից հետո, երբ նրա մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս: 2 շաբաթ առաջ նա այցելել է Ֆլորիդայի Disney World և Universal Studios- ը:
Նրա քույրը նշել է․ «Նա շատ տանջվեց, բայց մինչև վերջ պայքարեց: Մենք ամեն օր կարոտելու ենք մեր Ջեֆֆին, բայց շնորհակալ ենք այն ժամանակների բոլոր զվարճալի և ուրախ հիշողությունների համար, որոնք միասին ենք անցկացրել»:
Ըստ նրա ընտանիքի, նա մարտի 2-ին աշխատանքային խորհրդակցության է մեկնել Լոս Անջելեսից Օրլանդո, սակայն որոշել է այնտեղ մնալ ևս մի քանի օր ՝ ընկերների հետ այցելելու Disney World և Universal զվարճանքի պարկեր:
ARMOSPHERE
Թողնել պատասխան