Ամերիկացի քաղաքական գործիչները, Կոնգրեսի ճնշման ներքո, դիտարկում են Հայաստանի պաշտպանության նպատակով ամերիկյան զենքի վաճառքի հնարավորությունը։ Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) թվիթերյան միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ։
«1991 թվականին Հայաստանի վերանկախացումից հետո առաջին անգամ ամերիկացի քաղաքական գործիչները, Կոնգրեսի ճնշման ներքո, դիտարկում են ամերիկյան զենք վաճառելու հարցը՝ Հայաստանին Ադրբեջանի շարունակվող (Թուրքիայի աջակցությամբ) ագրեսիայից եւ էթնիկ զտումներից պաշտպանելու նպատակով», — նշվում է ANCA-ի տարածած հայտարարության մեջ։
Թողնել պատասխան