ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը Հայաստանում է։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր ֆեսբուքյան էջից։
«Ուրախ ենք Ֆիլիպ Ռիքերին Հայաստանում ողջունելու։ Նա կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը», – ասբում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Ֆիլիպ Ռիկերը հունիսի 6-13-ը պետք է ժամանի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։
Թողնել պատասխան