Լոգուան առաջարկում է վերականգնել Աբխազիայի տարածքով Ռուսաստան-Հայաստան երկաթգիծը

regnum_picture_15588355771215104_normal

Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային՝ հայտարարելով, որ Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին հանրապետությունը պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել: Այդ մասին «Սպուտնիկ Աբխազիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է խորհրդարանի միջազգային, միջխորհրդարանական կապերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Աստամուր Լոգուան։

«Նախաձեռնությունը մեր կոմիտեինն է։ Քանի որ մենք հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում և այն հակամարտությանը, որը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, և որը լուծվում է այդ ճանապարհով, մենք ողջունում ենք տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը», — ասել է Լոգուան։

Նրա խոսքով՝ Աբխազիան միշտ հայտարարել է, որ պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել տարածաշրջանային մեծ նախագծերին, և ելնելով այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսել են քննարկել երկաթուղային հաղորդակցության բացման հնարավորությունը՝ Աբխազիան չպետք է անմասն մնա դրանից:

Լոգուան հավելել է, որ փետրվարի 4-ին Աբխազիայի խորհրդարանում տեղի են ունեցել ընդլայնված լսումներ, որոնց ընթացքում քննարկվել են տարբերակներ, որոնց օգնությամբ այդ հարցում կկարողանան հաջողության հասնել։

Դա լավ է, երբ ապաշրջափակվում է տարածաշրջանի մի մասը, բայց ավելի լավ կլինի, որպեսզի ողջ տարածաշրջանը վերաբացվի, քանի որ XXI-րդ դարում պետք է հրաժարվենք մեկուսացման քաղաքականությունից, ընդունենք արդի իրողությունները և կառուցենք լավ հարաբերություններ», — հավելել է Լոգուան։

Հունվարի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքներով կողմերը որոշել են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը տարածաշրջանային երկրների միջև: Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա Ռուսաստանի հետ։

Դիտումների քանակը: 4465
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին