Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների հերթական փոխանակման շրջանակներում Բաքու է տեղափոխվել մեկ ադրբեջանցի գերի, նրա փոխարեն Երևան են բերվել 5 գերիներ։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
«Այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։ Ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական հսկողությամբ կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ անձ և Երևան են վերադարձվել հինգ գերիներ», — ասել է Մուրադովը լրագրողներին։
Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ համաձայնագրի կատարմանը:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց 5 հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը։
Հայաստան վերադարձած գերիների ցուցակում են հետևյալ անձինք.
1. Ալոյան Արթուր Սամվելի
2. Գալստյան Արայիկ Հրաչյայի
3. Իսրայելյան Հովհաննես Գևորգի
4. Մանուկյան Կարեն Արայիկի
5. Մովսիսյան Վահրամ Արայիկի
Թողնել պատասխան