Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

եռյակ

Նոյեմբերի 23-ին և 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Մանրամասն քննարկվել է նոյեմբերի 21-ին ռուսկաան միջգերատեսչական պատվիրակության այցը Երևան և Բաքու, ինչպես նաև երեք երկրների ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների կատարման առաջընթացը։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը և բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հետագա քայլերը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման խնդիրներին:

Դիտումների քանակը: 4419
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին