Արայիկ Հարությունյանի անվտանգությունն ապահովվում է ՌԴ զորքի միջոցով

Արցախի նախագահականի անվտանգությունն ապահովվում է ռուսական զորքով։

Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության շրջանակներում՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվում է ռուսական խաղաղապահ զորախմբերի տեղակայումը։ Պաշտոնական տվյալների համաձայն նոյեմբերի 10-ից տեղակայվող ՌԴ խաղաղապահ զորախումբը բաղկացած է 1960 զինծառայողներից, 90 զրահամեքենաներից, 380 միավոր այլ ռազմական տեխնիկայից: Զորախմբի տեղակայումը Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի եռակողմ հայտարարության կետերից մեկն էր։

Դեռևս նոյեմբերի 12-ին ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, իսկ 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը նույն օրվա ժամը 17:00-ին մտել էր Ստեփանակերտ քաղաք: Իսկ, առնվազն, նոյեմբերի 16-ից սկսած Արայիկ Հարությունյանի նստավայրի անվտանգությանը մասնակցում են նաև ռուսական զորքերը։ ՌԴ բավականին մեծ դրոշներով ավտոմեքենաները Ստեփանակերտում օրեցօր ավելի հաճախ են հանդիպում։

Դիտումների քանակը: 4575
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին