Հայրենիք են վերադարձել 5 ռազմագերի

Ռազմագերի

Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադարձել 5 գերիներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ»,-գրել է Ավինյանը։

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այդ կապակցությամբ ասել է.

«Իմ անձնական վերահսկողության տակ գտնվող ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքի արդյունքում ռուսական ինքնաթիռը Երևանից Բաքու է տեղափոխել մեկ բանտարկյալի, հինգ բանտարկյալ էլ վերադարձել է Երևան»:

Հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Արդեն հայտնի է նրանց անունները` Էդիկ Հարությունյան, Սեյրան Մաթևոսյան, Կարեն Վարդանյան, Արմեն Նազրամադյան և Աշոտ Վարոսյան։

Հիշեցնենք, որ 62 զինծառայողների դեմ քրեական գործեր են հարուցված Ադրբեջանում։

Դիտումների քանակը: 4767
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին