Շահագործման է հանձնվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը

baku_tbilisi

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով արտահանում իրականացնող առաջին գնացքը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից ճանապարհվել է դեպի Ռուսաստան։

Բեռնափոխադրող գնացքն արդեն հասել է մերձմոսկովյան Կալուգա մարզի տարածք։ Կալուգայում կազմակերպվել է գնացքը դիմավորելու հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է նաև Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը։

Հայտնի է, որ բեռնափոխադրող գնացքը Ռուսաստան է տեղափոխել թուրքական հայտնի «BEKO» ապրանքանիշի 4000 միավոր կենցաղային տեխնիկա։

Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցած Թուրքիայի դեսպան Սամսարը նշել է, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների կարևորագույն բաղադրիչը  տնտեսական փոխհարաբերություններն են։ Նրա խոսքերով տվյալ գնացքը բացի արտահանման միջոց լինելուց՝ երկու երկրների և ժողովուրդների համար բարեկամության յուրատեսակ կամուրջ է։

Դիտումների քանակը: 4317
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին