Ամոթ է պարոնայք մտավորականներ, ամոթ է

Մի քանի օր առաջ մի տեղեկություն աչքովս ընկավ այն մասին, որ Հադրութի կենտրոնում ցուցակներ են կախել, որոնցում ավելի քան 100 քաղաքացիների անուններ են, ում պատրաստվում են հեռացնել աշխատանքից կենսաթոշակային տարիքի հասնելու կապակցությամբ, ինչպես նաև հայտարարություն այդ թափուր աշխատատեղերի համար ընդունելության մասին: Սկզբից չհավատացի դրան:


Չէ որ մի քանի տարի առաջ ամբողջ Արցախը հետևում էր, թե ինչպես Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց այն մասին, որ նման ձևակերպմամբ աշխատանքից ազատելն անօրինական է: Ախր ինչպե՞ս դա կարող է լինել: Որտե՞ղ է մեր մտավորականությունը:

Ես խնդրեցի դրա մասին լուսանկար եւ տեսանյութ ուղարկել: Իմ խնդրանքը բավարարվեց:
Իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում պրն Բակո Սահակյանն ամեն կերպ ցուցադրում էր իր անհարգալից վերաբերմունքը հասարակ արցախցու նկատմամբ` նրա իրավունքների, նրա ազատությունների նկատմամբ: Նա վարպետորեն, 37թ.-ի ՆԳԺԿ աշխատակցի ոգևորությամբ` ճնշում էր ցանկացած այլակարծություն: Դրանում նրան օգնեց միշտ համաձայնվող և աջակցող մտավորականությունը: Հադրութի դեպքում, պետք է խոստովանել, որ առաջին անգամ չէ, որ մեր մտավորականությունը հետապնդելով անձնական շահերը դավաճանում է ազգային շահերին: Ձևացնելով թե չեն հասկանում, չեն տեսնում ու չեն լսում: Մտավորականության կողմից դավաճանության ամենավառ օրինակներից մեկը հանդիսանում է մեր ներկայիս սահմանադրությունը, որը բացարձակապես չի համապատասխանում Արցախի ժողովրդի շահերին: Պարզապես ուսուցիչները, նկարիչները, գրողները, երգահանները, տարբեր տրամաչափի պետ. աշխատողները, բժիշկները և ուղղակի կրթված մարդիկ վախենում են կորցնել իրենց աշխատանքը: Նրանց շարքերում կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր հույս ունեն որ բնակարան կստանան իշխանություննրի հանդեպ իրենց հավատարմության համար: Նրանք, ընդհանուր առմամբ, պատրաստ են ցուցմունք տալ ցանկացած ատյանի դատարաններում առ այն, որ մեր իշխանությունը սուրբ է և ժողովրդի բախտը բերել է: Իսկ եթե ինչ-որ բան չի ստացվում, ապա դրա մեղավորը հենց ժողովուրդն է: Բայց, այնուամենայնիվ, իրենց գործառույթները չկատարելու ընդհանուր դժկամությունն առաջնորդվում է աշխատանքը չկորցնելու ձգտումով:

Ախ ինչ արդյունավետ լծակ է դա: Եթե միայն իմանայիք, թե ինչի են պատրաստ մարդիկ եթե խոստանաք աշխատանքի ընդունել իրենց կամ իրենց հարազատներին: Մի այդպիսի ժեստով կարելի է ստանալ ամբողջ ընտանիքի, իսկ երբեմն էլ ամբողջ ցեղի քվեները: Եվ հիմա, երբ իշխանությունը վստահության ճգնաժամ է ապրում, թվում էր թե կարելի էր խաղալ այդ ծանոթ նոտայի վրա: Բայց մի խնդիր կա` նման քանակի աշխատատեղեր մեզ մոտ առկա չեն, որ բավարար լինի ի օգուտ իշխանության հասարակության շրջանում լարվածությունն իջեցնելու համար: Այլ կերպ ասած, աշխատատեղեր չկան, իսկ նրանց, ում խոստացվել է, պետք է տեղավորել աշխատանքի: Թվում է թե անելանելի իրավիճակ է,սակայն իշխանությունները, եկար չմտածելով, իրենց ոճին համապատասխան, գտել են ստեղծված իրավիճակից դուրս գալու եղանակը: Նրանք որոշել են, որ այն փաստը, որ իրենք չեն կարողացել նոր աշխատատեղեր ստեղծել խնդիր չէ և կարելի է պարզապես աշխատանքից ազատել թոշակառուներին: Եվ իսկապես, ո՞վ կբողոքի: Դե մարդը կզրուցի ընկերների հետ և մի շաբաթից ամեն ինչ կհարթվի: Իսկ նոր երիտասարդ աշխատակիցը կլինի շնորհակալ և հավատարիմ:

Հ.Գ. Այնուամենայնիվ, տիկնայք և պարոնայք, մեկ հարց Ձեզ` համարելով Ձեզ մտավորականություն Դուք ինչպես միշտ հանգիստ նայելու ե՞ք թե ինչպես են 100 մարդու անօրինական ձևով ազատում աշխատանքից:

Դիտումների քանակը: 10344
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Մեկ պատասխան “Ամոթ է պարոնայք մտավորականներ, ամոթ է”-ին

  1. Jasmin Hakobyan
    1

    Հարգելի հեղինակ,եթե Ձեր հոդվածի բովանդակությունը համապատասխանում է իրականությանը,ուրեմն Դուք մտավորական բառի մեջ կոպիտ ուղղագրական սխալ եք թույլ տվել՝ Ռ-ի փոխարեն գրելով Ր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan