Օգոստոսի 21-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնին հեռախոսով հաղորդել են, որ որ երեք անծանոթ քաղաքացի մտել են գյուղում գտնվող իրենց պատկանող անասնագոմ: Հաղորդումը տրվել է 1967թ.ծնված Ա. Բ.-ի կողմից:
Քաշաթաղի շրջանային բաժնի կողմից ստուգման ժամանակ պարզվել է, որ նույն օրը երեք անհայտ անձ մուտք են գործել Ա. Բ.-ին պատկանող անասնագոմին կից անասունների համար նախատեսված ցանկապատված տարածք, սակայն նկատելով տանտիկնոջը և նրա ամուսնուն՝ 1956թ.ծնված Հ. Հ.-ին դիմել են փախուստի: Ամուսինները, չկորցնելով իրենց, հետապնդել են փախուստի դիմած եռյակին և կարողացել են բռնել նրանցից մեկին: Պարզելով վերջինիս ինքնութունը պարզվել է, որ նա ՀՀ Արարատի մարզի բնակիչ, 1968թ.ծնված Վ. Ղ.-ն է:
Ստուգմամբ պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 06:00-ի սահմաններում Վ. Ղ.-ն, Երևան քաղաքի բնակիչներ՝ 1984թ.ծնված Ս. Հ.-ն և 1977թ.ծնված Ռ. Գ.-ն վերջինիս կողմից վարվող «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով ներկայացել են Գրհամ Ա. Բ.-ին պատկանող անասնագոմին կից ցանկապատված տարածք, ապօրինի մուտք գործել այնտեղ և փորձել գաղտնի հափշտակել Ա. Բ.-ին պատկանող մեկ գլուխ կովը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չեն հասցրել:
ՀՀ ոստիկանության Սյունիքի ոստիկանության մարզային վարչության Գորիսի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Ս. Հ.-ն և Ռ. Գ.-ն հայտնաբերվել են Գորիս քաղաքում:
Նշված անձինք բերման է ենթարկվել ոստիկանության շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:
Դիտումների քանակը: 4573
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն
Թողնել պատասխան