Գվինեայի ծոցում, Բենինի ափին, ծովահենները գերի են վերցրել ռուսական MSC Mandu կոնտեյներային նավի անձնակազմի անդամներին:
Հունվարի 2-ին, ծովահենները զինված հրազենով ներխուժել են կոնտեյներային նավ և առևանգել վեց անձի: Ըստ նախնական տվյալների նավի վրա 20 մարդ է եղել։
Ինչպես հայտնի է դարձել առևանգվածների մեջ կա նաև ազգությամբ հայ։ Դա նավի խոհարար Անդրոնիկ Գրիգորյանն է։
Ռուսաստանի քաղաքացիների ազատման բանակցությունները վարում է նավի սեփականատերը: Միեւնույն ժամանակ, իրավիճակը վերահսկում են ռուս դիվանագետները:
riafan.ru
Թողնել պատասխան