Արցախում շմոլ գազով հերթական սպանված ընտանիքը

original

Այսօր, Արցախի Հանրապետության ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հունվարի 8-ին ժամը 19։05-ին Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից ահազանգ է ստացվել ոստիկանության Շուշիի շրջանային բաժին։

Ըստ  ոստիկանության մամուլի ծառայության հաղորդման՝ Շուշի քաղաքի բնակիչներ 1986 թ. ծնված Ժ. Մ-ն, 1990 թ. ծնված Ա. Ա-ն և նրանց որդին՝ 2014 թ. ծնված Ս. Մ-ն մահացել են և մահվան պտճառ է հանդիսացել նրանց խահանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազը։

Բարեբախտաբար ընտանիքի մյուս երեխային՝ 2011թ․ ծնված Ն․ Մ․-ին հաջողվեց փրկել և գազի թունավորումով տեղափոխել “Արևիկ” մանկական բուժմիավորում։

Հարկ է նշել, որ սա Արցախի Հանրապետությունում եզակի դեպքը չէ, երբ մարդիկ մահանում են շմոլ գազից։

2018 թ. Արցախի իշխանությունները փորձեցին նոր պայմանագիր կնքել եւ անհիմն կերպով բարձրացնել ծառայությունների գինը (ըստ էության, շանտաժի ենթարկելով, որ հակառակ դեպքում մահվան դեպքերը կշարունակվեն), սակայն հասարակությունը չենթարկվեց նման շանտաժի:

Փաստի առթիվ Արցախի Հանրապետության ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և  տարվում է նախաքննություն։

Դիտումների քանակը: 4699
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին