Հայաստանում գրիպից մահվան դեպք է գրանցվել

skoraya-pomosh1

Հայաստանում 2019 թ.-ին գրանցվել է գրիպի հիվանդության միայն մեկ մահվան դեպք:

Այդ մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանը:

Նրա խոսքերով, մեկ կին մահացել է գրիպից, սակայն  նրան հիվանդանոց են տեղափոխել շատ  ծանր վիճակում: Մի քանի հոգի ծայրահեղ ծանր վիճակում են՝ ինտենսիվ խնամքի տակ, թոքաբորբով եւ այլ բարդություններով:  Վերահսկվում են բարձր ռիսկային խմբերը եւ իրականացվում է իրավիճակի ամենօրյա գնահատականը:

“Այս տարվա առաջին օրերին 1,251 մարդ է դիմել պոլիկլինիկա, իսկ անցյալ տարի արձանագրվել է 967 զանգ”,- նշել է Վանյանը և ավելացրել, որ մեծ մասը  տարածվում է Ա տեսակի գրիպ (90%), եւ միայն մեկ տոկոսը`Բ-ն է: Սակայն սահմանին կարանտինի անհրաժեշտություն չկա, քանի որ վիրուսը տարածվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում։

 Արտավազդ Վանյանը համարում է, որ խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքացիները չեն դիմում բժիշկներին  ժամանակին եւ դիմում են ծայրահեղ լուրջ վիճակում: Վտանգի խմբում են 0-ից մինչեւ 5 տարեկան երեխաները և մեծահասակները` ավելի քան 65 տարեկանները, նրանք պետք է պատվաստումներ ստանան:

Նրա խոսքերով, մանկական մահվան փաստերը ամրագրված չեն, բայց կան մի քանի ծանր դեպքեր: Վանյանը կոչ արեց խուճապի չենթարկվել եւ պատվաստել:

Դիտումների քանակը: 2533
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին