Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի այն հայտարարությանը, որ իբր ՀՀ ԱԳ նախարարի այցն Արցախ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է:

Նաղդալյանն այդ պնդումները համարել է ամբողջովին սին և հիմնազուրկ: Նրա խոսքերով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ որևէ սահմանափակում չի մտցվել Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում կապերի մասով:

《Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ուղղված էր հրադադար հաստատելուն և Արցախ ռուս խաղաղապահներ տեղակայելուն, չի արձանագրում որևէ համաձայնություն Արցախի կարգավիճակի մասով: Եվ այդ տեսակետից այն բոլոր պնդումները, որ Արցախի կարգավիճակի մասով տեղի են ունեցել փոփոխություններ, իրականությանը չեն համապատասխանում》, — հավելել է Նաղդալյանը:

Բացի այդ նա նշել է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ գործընթացի արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Դիտումների քանակը: 4312
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին