Անթույլատրելի եմ համարում «հողերի հանձնման» կեղծ օրակարգը. Արշավիր Ղարամյան

загружено

Անթույլատրելի եմ համարում «հողերի հանձնման» կեղծ օրակարգը: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի` հատուկ հանձնարարությունների ներկայացուցիչ, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը:

«Հարգելի հայրենակիցներ, մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ակնկալիքներ են հնչում Արցախի հարցով բանակցային գործընթացի առաջ մղման նոր հնարավորությունների մասին, Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են տարբեր քաղաքական գործիչների, քաղաքագետների, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի կողմից Արցախի տարածքային զիջումների մասին հայտարարությունները», — Ղարամյանը Facebook-ի իր էջում:

 

Նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանն Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ սկանդալային հայտարարություն է արել՝ հայտարարելով, թե դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում։

 

Նախ նա հայտարարեց, որ արցախյան պատերազմում ազատագրված տարածքները Արցախի տարածքները չեն ու շարունակեց. «Դրանք ազատագրված են մեր բնութագրմամբ։ Ըստ էության, դուք լավ գիտեք և այս լսարանում բոլորն էլ հասկանում են, որ դրանք գրավյալ տարածքներ են»։

 

Արշավիր Ղարամյանի խոսքով, հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսմանն ու առավել կոշտացնում իր մաքսիմալիստական մոտեցումները, անթույլատրելի է համարում «հողերի հանձնման» կեղծ օրակարգի առաջ քաշումը: «Մանավանդ, որ դրանք իմ ու իմ ընկերների, մեր բոլորի արյան գնով ձեռք բերված հաղթանակի արդյունքն են, որոնք պարտավոր

Դիտումների քանակը: 4644
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին