Ապրիլի 26-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 69-ով` հասնելով 1746-ի: Մահվան դեպքեր չկան

Կորոնավիրուս

Ապրիլի 26-ի ժամը 11:00 դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվն աճել է 69-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1746-ի:

Մահվան դեպքեր չկան: Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 25-ին ապաքինվողների քանակը 30-ն է: Ընդանուր առմամբ կորոնավիրուսից, առ այսօր գրանցվել է 28 մահվան դեպք: Հատկանշական է այն փաստը, որ ի տարբերություն վերջի օրերին ապրիլի 25-ի ցուցանիշները նոր վարակվածների առումով նվազման միտում չեն ցուցադրում:

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 8 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված և 1-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 4 քաղաքացի:

Կեղծ լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել միայն վստահելի լրահոսին:

Դիտումների քանակը: 4974
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan