Չինաստանը Հայաստանին նվիրել է 2,5 տոննա նորարարական ախտահանող միջոց

5899d72e8740c25ae78b6450abf53bdf

Չինական Hebei Youjie Weishi technology Co., Ltd. կազմակերպությունը 200 արկղ է առաքել Հայաստան՝ 2,5 տոննա նորարարական ախտահանող միջոց: Այս մասին հաղորդվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում:

Հանդիսավոր միջոցառումը կայացել է ապրիլի 23-ին Չինաստանում Հայաստանի դեսպանատանը՝  կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին աջակցելու հովանու ներքո:

Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը և շնորհակալություն հայտնել չինացի գործընկերներին՝  նրանց ցուցաբերած օգնության համար:

Ընկերության տնօրենը ներկայացրեց ընկերության արտադրանքը և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերի նորհիվ կհաղթահարեն կորոնավիրուսը:

Դիտումների քանակը: 4448
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին