Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 7-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 122-ի:
Այդ մասին մարտի 19-ին՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
Նախարարը նշեց, որ նոր դեպէերը կապված են արտադրամասի հետ և ակնկալվում է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը կավելանա նույնիսկ՝ հաշվի առնելով արտադրամասի մասշտաբը և աշխատանքի կազմակերպման սկզբունքը:
Թորոսյանը վստահեցրեց, որ հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում և նշեց, որ վարակվածների շարքում միայն 60-ից բարձր 13 մարդ կա, բայց նրանք լուրջ առողջական խնդիրներ չունեն:
Թողնել պատասխան