Բակո Սահակյանի ուշադրությունը ԱԼՕ շարժման նախաձեռնող խմբի կողմից կրկին անգամ հրավիրվել է կապի ոլորտին

54277942_2190887091226884_4512717589536833536_n

ԱԼՕ շարժման նախաձեռնող խումբը իր ֆեյսբուկյան էջի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ, ուղղված ԱՀ նախագահ Բակո Սահակի Սահակյանին նշելով այն, որ անցել է ավելի քան մեկ ամիս (07.02.2019թ.), ինչ ԱԼՕ շարժման նախաձեռնող խումբը նրան դիմել է գրությամբ: Նրանք ընդգծել են, որ նշված ժամանակահատվածում ոչ մի պատշաճ պատասխան չեն ստացել: ԱԼՕ շարժման նախաձեռնող խումբը հատկապես պրն. Սահակյանի ուշադրությանն է ներկայացրել այն, որ տվյալ հարցը կարևոր է պետության հանդեպ վստահության բարձրացման համար, քանի որ թափանցիկությունը պետականաշինության կարևորագույն բաղկացուցիչներից է:

Ավելի ուշ՝ ԱԼՕ շարժման նախաձեռնող խումբը ԱՀ նախագահ պրն. Բակո Սահակյանին գրավոր ներկայացրել է տեսաուղերձում նշածը, ինչպես նաև, հատուկ ընդգծել է այն, որ լրացուցիչ մեկ անգամ ևս հաստատել են իրենց մտադրությունը ԱՀ նախագահին ուղղված նախորդ գրությամբ նշված բոլոր պահանջների վերաբերյալ: Բացի այդ հիմք ընդունելով ԱՀ Սահմանադրության 59-րդ հոդվածը՝ ավելացրել են ևս մեկը՝ տրամադրել Ղարաբաղ Տելեկոմի ստեղծման համար հիմք հանդիսացած ԼՂՀ անունից ցայսօր անհայտ սուբյեկտի հետ կնքված մենաշնորհի դիրքը երաշխավորող պայմանագրի պատճենը:

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից ուղարկված գրությունը

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից ուղարկված գրությունը

Նամակում նշվել է նաև, որ այդ ժամանակահատվածում ԱԼՕ շարժման նախաձեռնող խմբին ուղարկվել է անհասկանալի, նույնիսկ կասկածելի գրություն ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից, ինչը նույնպես կից, ծրարով հանդերձ, ուղարկվել է ԱՀ նախագահին:

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից ուղարկված գրության ծրարը

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից ուղարկված գրության ծրարը

ԱԼՕ շարժման նախաձեռնող խմբի դիմումը

ԱԼՕ շարժման նախաձեռնող խմբի դիմումը

Письмо президенту Республики Арцах

Արցախի Հանրապետության նախագահին ուղղված նամակը առ 07.02.2019թ.

Այն հարցին, թե ինչու է ԱԼՕ շարժման նախաձեռնող խումբը ընտրել նման ֆորմատ, խմբի անդամները պատասխանեցին, որ՝
1. գործադիր իշխանության համար պատասխանատու պաշտոնատար անձը ԱՀ նախագահ Բակո Սահակյանն է;
2. խմբի անդամները վստահ են, որ ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից խմբին ուղղված գրության որակը վկայում է, որ այն չի կարող հանդիսանալ հանրապետության նախագահի պատասխանը:

Դիտումների քանակը: 10537
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan