Արցախի 3 համայնքներում տագնապալի իրավիճակ է տիրում

Արցախի Միրիկ, Մոշաթաղ ևԾիծեռնավանք համայնքներում տագնապալի իրավիճակ է տիրում, կապված այն հանգամանքի հետ, որ մարտի 30-ին ՀՀ-ից Արցախի Հանրապետություն է ժամանել 1957 թվականին ծված Միրիկ համայնքի բնակչուհին: Ավտոմեքենայով նրան “Զաբուխի պոստից” գյուղ է տեղափոխել ամուսինը: Նա երկար ժամանակ մեկուսացված չէր և միայն ապրիլի 4-ից հետո մեկուսացվեց: Մինչև ապրիլի 4-ը նա վարում էր ակտիվ կյանք, գնացել էր ընտրությունների, ուներ հաստատված շփում 2 թոռների, ամուսնու և հարսի հետ:

Arcakh24.info-ին հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ միայն ապրիլի 8-ին հարսից` թեստավորման նպատակով, նմուշներ էին վերցվել, իսկ նրա ամուսնուց, թոռներից և հարևաններից դեռևս ոչ:  Նշենք նաև, որ նոր կորոնավիրուսով վարակվածի հարսը, ով նույնպես վարակվել է, մինչև ապրիլի 8-ը ներառյալ  մեկուսացված չէր, իսկ ամուսինն մեկուսացվել էր միայն ապրիլի 9-ին:

Հարսը ԱՀ նախագահական և ԱԺ ընտրություններին մասնակցել է և իր ընտրությունն է կատարել է Մոշաթաղ համայնքում:

Քանի որ նշված համայնքները գտնվում են իրար բավականին մոտ, վարակակիր անձինք 8-10 օր վարում էին սովորական կյանք, ուստի կարելի է ենթադրել, որ ինչպես 170 բնակիչ ունեցող Միրիկ համայնքի, այնպես էլ Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքների բնակիչների մեծ մասը գտնվում են ռիսկային գոտում:

Դիտումների քանակը: 7154
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Մեկ պատասխան “Արցախի 3 համայնքներում տագնապալի իրավիճակ է տիրում”-ին

  1. Вардгес Бабаян
    1

    Накаляется обстановка вокруг выборов 14 апреля в Арцахе. А возможно эту обстановку специально накаляют заинтересованные лица. Если так, то это очень плохо и тот, кто идет на такой шаг, не считается с интересами страны и народа, желая всеми правдами и неправдами помешать выборам. Но, народа Арцаха, ты хозяин положения и ты решишь судьбу своей страны. Призываю объединиться. Обнаружение, зараженного коронавирусом одного или несколько человек еще не означает катастрофу, ибо болезнь протекает в легкой и тяжелой формах. То, что в статье указываются несколько населенных пунктов и еще количество людей входящих в группу риска, говорит о преднамеренности распространения худших перспектив происходящего и стремления, тем самым, отложить выборы…Будьте бдительны, братья и сестры и подумайте кто и почему накануне выборов первого тура(30 марта) перевез из Еревана зараженную коронавирусом женщину?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan