Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին հանդես եկան հայտարարություններով  ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև․ Տեսանյութ

Безымянный

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա գործնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ զարգացման այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, էներգետիկան, ենթակառուցվածքները, նոր տեխնոլոգիաները, մշակույթը, կրթությունը և այլն։

Սալոմե Զուրաբիշվիլին Արմեն Սարգսյանին հրավիրել է մասնակցելու հուլիսին Բաթումիում կայանալիք «Վրաստանի եվրոպական ուղին» համաժողովին: Նախագահ Սարգսյանն իր հերթին Վրաստանի նախագահին հրավիրել է հունիսին Դիլիջանում կայանալիք «Armenian Summit of Minds» միջոցառմանը:

Հանդիպումից հետո երկու հարևան պետությունների նախագահները հանդես եկան արդյունքների ամփոփմամբ և հայտարարություններով  ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև։

Դիտումների քանակը: 4830
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին