ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԳՈՂԱՑԱԾ SAMSUNG GALAXY S8 PLUS ՀԵՌԱԽՈՍ

Կցանկանաի՞ք գնել գողացած հեռախոս:

Ժամանակակից պայմաններում առավելագույն կարևորություն է ձեռք ստացել հեռախոսների օգտագործումը: Նման հեռախոսների միջոցով մարդիկ շփվում են, կատարում են առցանց գնումներ, հավերժացնում են կյանքի հետաքրքիր պահերը, սովորում են լեզուներ և ստանում տարաբնույթ տեղեկություններ: Այսինքն, կարելի է ասել, որ իրեն ժամանակակից համարող մարդու համար, անկախ սեռական պատկանելիությունից, լավ հեռախոս ունենալը դարձել է առաջին անհրաժեշտության պարագա:

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԳՈՂԱՑԱԾ SAMSUNG GALAXY S8 PLUS ՀԵՌԱԽՈՍ

Բացառություն չի հանդիսացել նաև մեր կրիմինալ պատմության հերոսուհի Իրան: Ինչպես բոլորս էլ՝ մի օր /հունվարի 10-ին/ Իրան որոշեց ձեռք բերել հեռախոս և ընտրությունը հանգեց SAMSUNG GALAXY S8 PLUS հեռախոսի վրա, գնման համար ընտրում է խանութ` Երևան քաղաքի կենտրոնական մասում, ակնկալելով, որ ինչքան կենտրոնից մոտ լինի խանութի տեղանքը, այնքան ավելի օրինապահ և բարեխիղճ վաճառողների հետ գործ կունենա: Նման պահանջներին առավելագույնս համապաստասխանեց Կոմիտաս 26 հասցեյով գտնվոցղ “ՖՈՆ ԼԱՅՆ” բջջային հեռախոսների խանութը:

Առաջին հայացքից խանութը լիովին վստահություն է ներշնչում և մեր հերոսուհին առանց կասկածամտության ձևակերպում է նշված բջջայինի ձեռք բերման գործարքը: Սկզբնական շրջանում ամեն ինչ ընթանում էր նորմալ: Սակայն, ամանորյա տոների շեմին հնչեց “ավետաբեր” հեռախոսազանգ ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներից: Վերջիններս տեղեկացրին, որ Իրայի նոր հեռախոսը գողացած հեռախոս է և այն առգրավման ենթակա է: Սկզբից կարծիք էր ստեղծվել, որ դա կարող է ինչ- որ մեկի չար կատակն է, ուստի Իրան ասաց, որ կանչեն միայն գրությամբ:

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԳՈՂԱՑԱԾ SAMSUNG GALAXY S8 PLUS ՀԵՌԱԽՈՍ

Որոշ ժամանակ անց, ներկայացրին նաև գրությունը: Բոլոր փաստաթղթերով հանդերձ Իրան գնաց քննչական կոմիտե, որտեղ կազմվեց առգրավման մասին արձանագրություն: Ներկայանալով “ՖՈՆ ԼԱՅՆ” խանութ Իրան հայտնեց իր վրդովմունքն ու զարմանքը, ակնկալելով ստեղծված իրավիճակի խելամիտ բացատրությունների ստաացումը և շուտափույթ լուծումը: Սակայն, չեն ստացվել ինչպես լիարժեք բացատրություններ, այնպես էլ գողացած հեռախոսի վաճառքի փոխհատուցում չէր ակնկալվում:

Տեղյակ չլինելով, թե ինչ կարելի է անել Իրան որոշեց դիմել փաստաբանի օգնությանը, ինչի մասին տեղեկացրեց նաև վաճառող կազմակերպությանը` զգուշացնելով որ հետագա ձգձգումների դեպքում ստիպված կլինի դիմել դատարան: Հնչեցվում էին տարաբնույթ պատճառներ, սակայն, “սայլը կրկին տեղից չէր շարժվում”: Հեռախոսը հետ ստանալու ակնկալիքից հուսահատված Նա որոշում է դիմել մեր կայքի խմբագրությանը:

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԳՈՂԱՑԱԾ SAMSUNG GALAXY S8 PLUS ՀԵՌԱԽՈՍ

Մեզ ի սկզբանե շատ հետաքրքրեց այդ պատմությունը և ստանալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները մենք ինքներս էլ դիմեցինք “ՖՈՆ ԼԱՅՆ” խանութի աշխատակիցներին, խնդրելով տալ պարզաբանում, թե ինչպես է ստացվել այնպես, որ պետական գրանցում ունեցող, Երևանի կենտրոնական մասում գտնվող խանութում վաճառվում է գողացած ապրանք: Չստանալով ակնկալվող պարզաբանումները՝ մենք ևս մեկ անգամ կապ հաստատեցինք և հեռախոսով, և էլ.փոստով, սակայն, նույնպես չկարողացանք ստանալ հստակ պարզաբանումներ: Հանուն արդարության պետք է նշել, որ մեր առաջին իսկ զանգից հետո խանութից զանգեցին Իրային և համաձայնվեցին առգրավված հեռախոսի դիմաց տալ նոր հեռախոս: Այսինքն հեռախոսի փոխհատուցման հարցը կարելի է համարել լուծված, սակայն, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ինչպե՞ս է ստացվել, որ վաճառքի էր հանվել գողացած հեռախոս, կան արդյո՞ք նմանատիպ այլ դեպքեր տվյալ խանությում և առհասարակ այդ ապրանքաշուկայում և նման դեպքերը հաճախակի՞ են տեղի ունենում, թե՞ ոչ:

Եթե նմանատիպ դեպք Ձեզ հետ էլ է տեղի ունեցել, տեղեկացրեք մեզ:

Դիտումների քանակը: 8270
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին