Հանրահավաք Բաքվում՝ Մամեդէմին Ռասուլազադեյի արձանի մոտ

Հանրահավաք Ադրբեջանում

Հունվարի 31-ին՝ Ազգային խորհրդի դեմոկրատական ուժի կողմից կազմակերպվել է հանրահավաք Նովխանայում գտնվող Մամեդէմին Ռասուլազադեյի արձանի մոտ։ Ըստ կազմակերպիչների հանրահավքը կազմակերպվել էր ընդեմ Ադրբեջանի իշխանության։ Ըստ ԱԽԴՈՒ-ի ղեկավար՝ Ջամիլ Հասանլիի Ադրբեջանում գործող այսօրվա ռեժիմը ոտնահարում է Ռասուլազադեյի և նրա կողմնակիցների  ստեղծած դեմոկրատական պետությունը, որի հետևանքով այսօր Ադրբեջանը խրվել է կոռուպցիայի մեջ։

Ընդ որում, Գասանլին մեղադրել է իշխանությանը պաշտոնի չարաշահման, սեփական ունեցվածքը ավելացնելու մեջ, որի հետևանքով տուժվում է Ադրբեջանի ժողովուրդը։ Ելույթ է ունեցել նաև ընդիմադիր ուժի ներկայացուցիչ Ալի Քերիմլին, ով իր հերթին մեղադրել է Ադրբեջանի իշխանությանը մարդու իրավունքների խախտման և անհավասարության մեջ։

Հավելենք, որ թե Հասանլիի, և թե Քերիմլիի ելույթների ընթացքում ժամանակ առ ժամանակ անջատում էին էլեկտրականությունը, որը կարելի է համարել, որպես խոչնդոտելու փորձ հանրահավաքը անցկացնելու համար, այս մասին հայտնում է թուրան․ազ-ը։

Դիտումների քանակը: 6995
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին