Ձերբակալություններ Ադրբեջանում

Հանրահավաք Ադրբեջանում

Հունվարի 19-ին Ադրբեջանում տեղի ունեցած հանրահավաքի, ինչպես նաև հունվարի 20-ին նահատակների հուշարձան այցելելու պատճառով ձերբակալվել են Ազգային խորհրդի ավելի քան 20 մասնակից։ 

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զահիդովը՝ հունվարի 19-ին Ազգային խորհրդի կողմից կազմակերպված ընդդիմական հանրահավաքից հետո մի խումբ ակտիվիստներ դուրս են եկել հանրահավաքի համար նախատեսված տարածքից և  փորձել են խանգարել հասարակական կարգը, որի հետևանքով ոստիկանությունը կատարել է համապատասխան գործողություններ։ Հիշեցնենք, որ հանրահավաքը կազմակերպած էր հունվարի 20-ին , որտեղ բարձրացվել էր  քաղբանտարկյալների հարցը, մեծմասամբ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած Մեհման Հուսեյնովի ձերբակալությունը։ Զահիդովը անդրադարձել է նաև  հունվարի 20-ին տեղի ունեցած միջադեպին, ըստ որի շեհիդների հուշարձան այցելության ժամանակ մի խումբ մարդիկ կոպտորեն խախտել են հասարակական կարգը, որից հետո  ձերբակալվել: Այսպիսով, “Ժողովրդական ճակատ” կուսակցության մասնակիցների համար Յասամալի դատարանը արդեն հասցրել է կիռարել պատժամիջոցներ, ըստ որի  կուսակցության  անդամներ Ռամին Ահմեդովն ու Ամիլ Մամմադաձեն տուգանվել են 200 մանաթի չափով, իսկ ակտիվիստ Հասանալի Բախշալիև՝ ձերբակալվել, այս մասին հայտնում է թուրան․ ազ-ը։  Հավելենք, որ Ադրբեջանը հավատարիմ մնալով իր բնավորությանը դեռևս չի հրապարակել ոչ ձերբակալվածների կոնկրետացված թիվը, ոչ էլ ձերբակալվածների անվանացուցակը։

Դիտումների քանակը: 6186
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին