“2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ” — Նիկոլ Փաշինյան

f3ab6469d324023f0d0d8be4b64a3574_L

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի տվյալներին և հայտարարել, որ 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ։

“2018-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը (պարտավորությունների զուտ ստանձնումը) կազմել է 75.5 մլն դոլար՝ 2017 թվականի 50.9 մլն դոլարի դիմաց։

Սա էլ այդ նույն ցուցանիշի դինամիկան է 2017-2018թթ. ընթացքում՝ ըստ եռամսյակների։

2017, I, 68 մլն դոլար
2017, II՝ 29.1 մլն դոլար
2017, III՝ 50.9 մլն դոլար
2017, IV՝ 101.8 մլն դոլար

2018, I՝ 94.2 մլն դոլար
2018, II՝ 8.9 մլն դոլար
2018, III՝ 75.5 մլն դոլար

Ի դեպ, սա այն նույն ցուցանիշն է, որի՝ երկրորդ եռամսյակի նվազման մասին հաճույքով ու անդադար խոսում էին մեր ընդդիմախոսները։

2018 թվականի չորրորդ եռամսյակի տվյալները (վճարային հաշվեկշիռը) դեռ չեն հրապարակվել։ Դուխով”,- գրել է Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում:

Դիտումների քանակը: 4542
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին