Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ 2020թ. ապրիլի 4-ին ընթացքում թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս։
Առաջին վարակակիրը Միրիկ համայնքի հաստատված դեպքով բնակչի ընտանիքի անդամ է (առողջական վիճակը գնահատվում է բավարար), երկրորդը՝ երկկողմանի թոքաբորբով, էպիդեմիոլոգիական անամնեզով, Հանրապետական բժշկական կենտրոն ընդունված Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ (1951 թ. ծ.), որի առողջական վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության. ունի նաև ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նշված քաղաքացու ընտանիքի անդամները վերջին 3 օրերին գտնվել են ինքնամեկուսացման մեջ՝ բժիշկների խիստ հսկողության ներքո, իսկ քաղաքացու հետ սերտ շփում ունեցողների ու հավանական կոնտակտավորների շրջանակները ճշտվում են: Այս թեմայի հետ կապված նոր մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:
Օրվա ընթացքում թեստավորված մյուս քաղաքացիների, այդ թվում՝ երկու ոստիկանների COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակը չի հաստատվել:
Այս կայքը օգտագործում է cookie ֆայլեր, վեբ կայքի միջոցով նավարկելու ընթացքում ձեր փորձը բարելավելու համար: Այս բլիթներից դուրս, անհրաժեշտության դեպքում դասակարգված cookie- ն պահվում է ձեր բրաուզերում, քանի որ դրանք կարեւոր են կայքի հիմնական գործառույթների համար: Մենք նաեւ օգտագործում ենք երրորդ կողմի թխուկները, որոնք օգնում են մեզ վերլուծել եւ հասկանալ, թե ինչպես եք օգտագործում այս կայքը: Այս բլիթները պահվում են ձեր զննարկչում միայն ձեր համաձայնությամբ: Դուք նաեւ հնարավորություն ունեք հրաժարվել այս բլիթներից: Սակայն այս cookie- ներից որոշներից հրաժարվելը կարող է ազդեցություն ունենալ ձեր դիտարկման փորձի վրա:
Necessary cookies are absolutely essential for the website to function properly. This category only includes cookies that ensures basic functionalities and security features of the website. These cookies do not store any personal information.
Թողնել պատասխան