Մահացել է ևս 1 անձ: Մայիսի 9-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 146-ով` հասնելով 3175-ի

Մայիսի 9-ի ժամը 11:00 դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվն աճել է 146-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3175-ի:

Մահացել է ևս 1 անձ: Հայաստանի Հանրապետությունում մայիսի 8-ին ապաքինվողների քանակը 49-ն է: Ընդանուր առմամբ կորոնավիրուսից, առ այսօր գրանցվել է 44 մահվան դեպք: Հատկանշական է այն փաստը, որ ի տարբերություն վերջի օրերին մայիսի 8-ին ցուցանիշները նոր վարակվածների առումով նվազման միտում չեն ցուցադրում:

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 10 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված, 2-ը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքի և 1-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 6 քաղաքացի:

Կեղծ լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել միայն վստահելի լրահոսին:

Դիտումների քանակը: 4703
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan