ԱՀ ոստիկանությունը տեղադրել է հատուկ անցակետեր

96377270_138226831151439_6169281119779815424_n

Արցախի Հանրապետության ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմով պայմանավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման

և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով ԱՀ ոստիկանությունն այսօր, ժամը 12:00-ից հետևյալ վայրերում տեղադրել է հատուկ անցակետեր.

 Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Չափնի գյուղ տանող ճանապարհին,

Նոր Վերինշեն համայնքից Նոր Մանաշիդ համայնք տանող ճանապարհին:

Սահմանվել է Նոր Վերինշեն համայնքի վարչական սահմաններ և Չափնի գյուղ մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի և Քարվաճառ-Նոր Վերինշեն-Մարտակերտ ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության:

Քարվաճառ-Նոր Վերինշեն-Մարտակերտ ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով ԱՀ ոստիկանության կողմից Նոր Վերինշեն համայնքի ներսում սահմավել են վերակարգեր, որպեսզի բացառվեն Նոր Վերինշեն համայնքի վարչական տարածքում երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը:

Դիտումների քանակը: 4759
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին