Ապրիլի 30֊ը՝ Ջազի միջազգային օրն է

jazz

Այսօր՝ ապրիլի 30֊ին, աշխարհը նշում է Ջազի միջազգային օրը։
ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը շնորհավորանք է հղել օրվա առիթով։

<<Շնորհավորում եմ ջազի սիրահարներին ու ջազ երաժիշտներին Ջազի միջազգային օրվա կապակցությամբ։
Ջազն ազատություն է, խենթություն է ու արկած։ Կլանվելով ջազի հնչյուններով՝ ունկընդիրը, երաժիշտների հետ միասին, դառնում է խենթ արկածի մի մասն ու տրվում ազատությանը։
Ուրախ եմ, որ ջազի վարակիչ ռիթմը Արցախում պարբերաբար լսելու հնարավորություն ունենք։ Եվ դա շնորհիվ Արցախի պետական ջազ նվագախմբի(ստեղծվել է 2004 թվականին, գեղարվեստական ղեկավար, հիմնադիր Տիգրան Լալայան)։ Առանձնահատուկ շնորհավորանքներս Արցախի Ջազ Բենդին, որ զարգացնելով հայաստանյան ջազի ավանդույթները՝ արցախյան ջազի հիմքը դրեց ու հաջողությամբ ներկայանում է միջազգային բեմերում։
Ջազի սիրահարներին մաղթում եմ բազում առիթներ՝ ունկընդրելու պրոֆեսիոնալ երաժիշտների հրաշալի կատարումներ, երաժիշտներին էլ՝ հավատարիմ հանդիսատես ու ստեղծագործական թռիչք։>>
Սեղմելով հղումը՝ կվայելեք Արցախի Ջազ Բենդի անզուգական կատարումներից։

Դիտումների քանակը: 4514
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին