Ապրիլյան պատերազմի հանգամանքները դռնբաց չի քննարկելու

ՀՀ ԱԺ

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը խորհրդարանում կքննարկվի դռնփակ։ Նման որոշում այսօր ՀՀ ԱԺ–ն ընդունեց 71 կողմ և 1 ձեռնպահ ձայներով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը հիշեցրեց, որ հարցը հանրային կարևոր նշանակություն ունի, մինչդեռ փակ նիստում դրա քննարկումը չի համադրվում հանրային կարևորություն ներկայացնող հարցերի քննարկման բաց ընթացակարգի հետ, ինչին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հակադրեց, նշելով որ նման որոշման պատճառը հանձնաժողովի աշխատանքների արդյունքում կազմված զեկույցը պարունակող բազմաթիվ պետական գաղտնիքներն են։

«Այո, հարցը հանրային կարևորություն է ներկայացնում, այլապես չէր դառնա քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության առարկա, բայց միաժամանակ պետական տարբեր գերատեսչությունների կողմից արձանագրվել է, որ փաթեթը, որը կազմվել է աշխատանքների արդյունքում, պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ»,– ասաց նա` հավելելով, որ հանրությունն այդ փաստաթղթերին իրավունք  ունի ծանոթանալ իր ներկայացուցիչների` ԱԺ պատգամավորների միջոցով։

Հիշեցնենք` 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրվել և մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դիտումների քանակը: 4139
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին